ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի շնորհավորական խոսքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Սիրելի ուսանողներ և երիտասարդներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Երևանի պետական համալսարանի՝ մայր բուհի ստեղծման օրը՝ 1919 թվականի մայիսի 16-ը, մեր ժողովրդի համար ունի պատմական նշանակություն և հիշարժան է բոլոր ժամանակների հայ ուսանողների համար: Այդ օրը Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը: Պատահական չէ, որ տասնամյակներ անց այս օրը՝ որպես Ուսանողների և երիտասարդների տոն, ստացավ օրենքի ուժ և պաշտոնապես մտավ տոնացույց: Պետության հասարակական, քաղաքական կյանքում անչափ կարևորվում է ուսանողության դերը, քանի որ յուրաքանչյուր պետության մասնակցությունը համաշխարհային արագընթաց զարգացումներում պայմանավորված է գիտելիքներով հարուստ և բանիմաց երիտասարդներով: Մեր երիտասարդներն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում: Կրթության ոլորտում յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է լինել ակտիվ և ներգրավված կրթական բոլոր գործընթացներում: Ուսանողը պետք է ցուցաբերի քաղաքացիական բարձր գիտակցություն, սեփական անձի նկատմամբ լինի պահանջկոտ, արժևորի ստացած գիտելիքները: Մենք ապրում ենք մրցակցային գիտելիքների ժամանակաշրջանում և մեր ուսանողի խնդիրն է՝ համընթաց շարժվել այդ մարտահրավերներին: Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին, ցանկանում հաստատուն կամք, հաջողություններ ուսման մեջ և անձնական կյանքում: Լավագույն ցանկություններով ՀՀ կրթության և գիտության նախարար` ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47