Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի տարածք, շրջել բնակարաններում և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեիից, վերը նշված հասցեում կառուցված շենքերի բնակարանները, որոնք նախատեսված են պետական համակարգի աշխատողների համար` համաձայն կառավարության համապատասխան որոշման, բնակիչներին պետք է հանձնվեն սույն թվականի մարտի 1-ին:
Հանձնման-ընդունման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելու նպատակով Ն. Սարգսյանը կառուցապատող «Միկշին» ընկերության ղեկավարի հետ զրուցել է բնակարանների, դրանց ներքին և արտաքին հարդարման աշխատանքների որակի և շահագործման հանձնելու ժամկետների մասին:
Ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահեցրել է Կոմիտեի նախագահին, որ այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 90%-ից ավելին և բնակարանները պատրաստ են հանձնման, որը կիրականացվի նախատեսված ժամկետներում:
Կատարված աշխատանքները դրական են գնահատվել Կոմիտեի նախագահի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել էր պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը։
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03