Մայիսի 14-ին Ժնևում ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին: Միջոցառման սկզբում ելույթ ունեցան Ժնևում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը, Բելառուսի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յուրի Ամբրազևիչը և ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի կարևոր ներդրմանը Մեծ Հայրենական պատերազում համատեղ ձեռք բերված հաղթանակում: Ընդգծվեց նաև սփյուռքահայության ցուցաբերած մեծ աջակցությունը ֆաշիզմի դեմ մղած պայքարին: «Մեր բոլորի ընդհանուր պարտքն է խնամքով պահպանել մեր հերոսների հիշատակը, հակազդել մարդատյաց գաղափարախոսության, թշնամանքի, մարտնչող ազգայնականության և քսենոֆոբիայի տարածմանը. երևույթներ, որոնց բարբարոսական դրսևորումների փորձությանը հայ ժողովուրդը ենթարկվել է դեռևս նախքան Երկրորդ համաշխարհ պատերազմը՝ Օսմանյան կայսրությունում 1915թ. գործված Ցեղասպանության ժամանակ», նշեց ՀՀ ներկայացուցիչը: Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում ներկայացված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի հերոսական մասնակացությունը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), ծովակալ Հովհաննես Իսակովի, Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի, հայազգի այլ նշանավոր հերոսների մասին պատմող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02