ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ):
ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանի և ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայի լսարաններով ծանոթացել ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերին և տեխնիկական հնարավորություններին, մասնավորապես՝ խաղարկային և սիմուլյացիոն սենյակների հագեցվածությանը, որտեղ իրականացվում են իրավիճակային խաղեր և պրակտիկ ուսուցում:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի ուսումնական ծրագրի հագեցման և բարելավման հնարավորությունները: Նախարար Տոնոյանը հատկապես կարևորել է ապագա փրկարարների ֆիզիկական պատրաստվածության խնդիրը՝ շեշտելով վարժանքների կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը զարկ կտա նաև ակադեմիայում կիրառական սպորտի զարգացմանը: Նախարարն անդրադարձել է նաև փրկարարների ուսուցմանը առաջին բժշկական օգնության ցուցաբերման հարցում՝ նշելով, որ այս բնագավառում անելիքներ շատ կան և հարկավոր է ներդնել միջազգային փորձը:
«Կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պետք է լինի մրցունակ»,-ասել է նախարար Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջնակարգ դպրոցների կրթական համակարգում անվտանգության մշակույթի ներդրման նորարարական մեխանիզմների և մոտեցումների կիրառումը: Նախարար Տոնոյանը հանձնարարել է համագործակցել «dasaran.am» վեբ-հարթակի հետ՝ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող և ուսուցանող էլեկտրոնային նյութեր և խաղ մշակելու նպատակով:
Քննարկվել է ակադեմիայում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վճարների սուբսիդավորումը, ինչպես նաև՝ 2016թ.-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ներգրավված երիտասարդներին ակադեմիայում ուսանելու որոշակի արտոնություններ տրամադրելու հնարավորությունները:
Նախարար Տոնոյանն անդրադարձել է նաև ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերին՝ կարևորելով լավ պատրաստված կադրերի հոսքը ակադեմիայից ԱԻ նախարարություն:
Նշվում է, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարեկան ունենում է մոտ 220 շրջանավարտ:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03