Մայիսի 14-ին բոլորս լարված հետեւում էինք Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչ փուլին եւ անհամբերությամբ սպասում քվեարկության վերջնական արդյունքին, ըստ որի մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան (Սուսանա Ջամալաինովա)։ Ինչպես գիտեք Ջամալայի հաղթանակը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց, քանի որ շատերը կարծում են, որ երգը հաղթեց ոչ թե երաժշտական բարձր որակների, այլ քաղաքական ենթատեքստ ունենալու շնորհիվ։ Անգամ եվրատեսիլյան փորձագետ Ջոն Քենեդի Օ՛Քոնորը հայտարարել էր, որ չպետք է Ռուսաստանին ցուցադրաբար ապտակ հասցնող երգը հաղթեր մրցույթում։
Բայց պարզվում է, Սերգեյ Լազարեւը ձեռնունայն չի հեռացել Ստոկհոլմից։ Նա արժանացել է Մարսել Բեզանսոնի անվան հատուկ մրցանակի (Բեզանսոնը մրցույթի երեք հիմնադիրներից մեկն է եղել, ովքեր 1955-ին հեղինակել են «Եվարտեսիլը»)։
2002-ից սկսած ամենամյա այս մրցանակաբաշխության ժամանակ տրվում է «Մամուլի կողմից մրցանակ», «լավագույն արտիստիկ ելույթ» եւ «լավագույն երգահան» մրցանակները, որոնք բաժին են հասնում լավագույն եռյակում հայտնված երկրներին։
Սերգեյ Լազարեւի աշխատանքը գնահատել են մրցույթում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները։
«Լավագույն երգահան» մրցանակին արժանացել են Ավստրալիայի «Sound Of Silence» երգի հեղինակները, իսկ «լավագույն արտիստիկ կատարում» համարվել է մրցույթի հաղթող Ջամալայի կատարումը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02