Պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Մեծ Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սևանը սառցապատ է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ ԱԻՆ-ը, Սևանա լճում առաջին սառցային երևույթները ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սևանա լճում ափասառույց ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:
Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երևույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան այն ձևավորվում էր լճի բնական մակարդակի ժամանակ:
Երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի, ապա լճի վրա ձևավորվում է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:
Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և եթե մինչև 1947թ. լիճը սառույցով ծածկվում էր 5-15 տարին մեկ անգամ /1890, 1905, 1921, 1926, 1937, 1949 թվականներին/, ապա 1948թ. հետո` 1-7 տարին մեկ անգամ /1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007, 2008, 2012 թվականներին/:
Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45 սմ:
ԱԻՆ տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ՝ լճի համատարած սառցակալումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և պակասում է թթվածնի քանակությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ափամերձ բնակավայրերի բնակիչներին լճի վրայով չքայլել և ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36