ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ՀՀ պատվիրակության կազմում 2017 թ. փետրվարի առաջին տասնօրյակում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնած՝ «Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ» թեմայով աշխատաժողովին, ուր իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մոլդովայի, Տաջիկիստանի, Սերբիայի, Ղրղըզստանի, Անգոլայի պատվիրակությունները:
Ինչպես տեղեկացնում են կոմիտեից, ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի Երկրի նկարագիրը` քաղաքների պլանավորման և զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, աղետների ռիսկերի նվազեցման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:
Երկրի նկարագիրը հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում և դրա շնորհանդեսը նախատեսվում է 2017 թվականի հունիս ամսին՝ Երևանում:
Հայաստանի Երկրի նկարագրում արված առաջարկությունների հիման վրա քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետների և Ազգային փորձագետի հետ համատեղ Հայաստանի համար մշակվել է գործողությունների Ազգային պլանի նախագիծ, որում՝ 6 հիմնական ուղղություններով (քաղաքաշինության քաղաքականություն, բնակարանային-կոմունալ տնտեսություն, բնակարանային քաղաքականություն, շինարարություն, հողային-գույքային հարաբերություններ, էներգախնայողություն), ներկայացված են նպատակները, խնդիրները, որոնք լուծելու և սահմանված նպատակներին հասնելու համար սահմանված են ժամկետներ (ըստ փուլերի) և տրված են նախնական ֆինանսական գնահատականներ:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03