Ո՞վ է մեղավոր, որ համագործակցության լայն դաշինք չեղավ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ն միայն «Ալյանսի» հետ դաշինք կազմեց:
«Ե՞ս եմ մեղավոր, որ լայն դաշինք չապահովվեց: Ես ասել եմ՝ համախմբվենք, բոլորը գան, որովհետև սա մի մարդու բան չի: Ես ամբիցիաներ չունեմ, ես հակված եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բոլորի համար բաց են, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չէ»,- ասաց նա:
Հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ինչպե՞ս վերադարձավ քաղաքականություն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք նստում: Պատրաստակամ ենք այս բարդագույն խնդիրները լուծել, որ մեր ազգին փոքր-ինչ ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Սա անհատի խնդիր չէ, պաշտոնի մնալը չէ, այլ ազգի խնդիրն է»:
Մեկ այլ հարցի, թե Սերժ Սարգսյանի ելույթն իրեն չի՞ խանգարի, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումն է»:
Ծառուկյանը նաև հերքեց այն տեղեկությունը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ է. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55