Կյանքի 89-րդ տարում փետրվարի 16-ին մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում: 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։ 1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը:
1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82 թվականն եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82 թվականներին Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1998 թվականից` թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86 թվականներին և 1999 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նա է մի շարք գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչ է` «Հյուսիսային ծիածան» (1960 թ), «Տժվժիկ» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1977 թ.), «Հուսո աստղը» (1978 թ.) և այլն: Ձևավորել է նաև մուլտֆիլմեր` «Արևի հարսնացուն» (1971 թ., բեմադրող ռեժիսոր, բեմադրող նկարիչ, սցենարի և մոնտաժի հեղինակ), «Վին պինգվին» (1972 թ,. բեմադրող ռեժիսոր), «Կար-չկար` մի ոզնի կար» (1977 թ., բեմադրող ռեժիսոր, նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան և Մ. Վաղարշյան), «Անընկճելին» (1981 թ., սցենարի համահեղինակ, բեմադ րող ռեժիսոր) և այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական աշխատանքներից են` «Ինքնանկար» (2002 թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003 թ.) դիմանկարները և այլն:
1967 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին` ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03