2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները:
Այսօր արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում:
Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, ինչպես նաեւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Նախագծերն այս պահին քննարկվում են շահագրգիռ մարմինների` (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ, ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ ) շրջանակներում։ Նախատեսվում է նախագծերը ՀՀ Կառավարություն ներկայացնել սույն թ. մարտ ամսվա սկզբին :
ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում http://mtad.am/hy/razmavarutyunner/, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում https://www.e-draft.am/projects/45: