Ներկայիս խորհրդարանը ձևավորվել է օլիգարխիկ տարրերի ներկայությամբ, դա էր պատճառը, որ պատգամավորներից 55-ը ընդհանրապես խորհրդարանում չեն խոսել, կարևոր սոցիալական օրինագծեր, որոնց հեղինակն էր «Օրինաց երկիր» խմբակցությունը, չանցան. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ հիմա էլ, ընտրություններում բազմաթիվ օլիգարխներ, հեղինակություններ, «թաղի տղերք» խաղի մեջ մտան, ինչը խնդիր կստեղծի ընտրությունների համար:
Մհեր Շահգելդյանը պարզաբանեց, թե ինչու նախընտրական փուլում Հայկական վերածնունդ կուսակցությունը որևէ ուժի հետ կոալիցիա չկազմեց: «Մեր ուսումնասիրություններն են ստիպել մեզ այդպես անել»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև վերջին տարիների հայաստանյան ընտրությունների փորձն է ստիպել այդպես անելու:
Նա նաև նկատեց, որ այն ուժերը, որոնք նախընտրական փուլում դաշինք են կազմել, արդեն խորհրդարանում միմյանց հետ խնդիրներ են ունեցել, ըստ նրա, դաշինքում ներգրավված մարդիկ կենտրոնախույս են լինում:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին միշտ մասնակցել է ինքնուրույն»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց դաշինք կազմելու առաջարկություններ եղել են, սակայն իրենք նախընտրել են ընտրություններին միայնակ հանդես գալը: Նրա դիտարկմամբ՝ իրենք նաև կարևորում են, որ նախընտրական դաշինքում ներգրավված քաղաքական կուսակցությունները ընդհանուր ռազմավարական ծրագրեր ու գաղափարախոսություն ունենան:
Մհեր Շահգելդյանը չբացառեց, որ ընտրություններից հետո իրենք որոշեն դաշինք կազմել այլ ուժերի հետ: Այս դեպքում, ըստ նրա, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ինքը կարող է լինել դաշինքի առանցք:
«Հայկական վերածնունդը» կարող է գնալ դաշինքի նաև այն դեպքում, եթե մենք ունենանք քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչպիսին են գնահատում իրենց ուժերը, հատկապես եթե իրենք նկատում են, որ ընտրական պրոցեսներում ներգրավված են հեղինակություններ, օլիգարխներ, նա պատասխանեց. «Մենք պայքարելու ենք և համոզված ենք, որ ժողովրդի վստահությունը մեր նկատմամբ կա»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55