Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ կազմակերպված «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շրջանակում 2015 թվականի նոյեմբերից մայրաքաղաքի թիվ 56 հիմնական և թիվ 87 միջնակարգ դպրոցներում անցկացված «Սննդային շղթա դպրոցի բակում» խորագրով պիլոտային ծրագիրը:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
Կարևորելով մայրաքաղաքի դպրոցներում Երևանի կայուն զարգացմանն ուղղված բնապահպանական նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Ալեն Ամիրխանյանն իր հերթին նկատել է, որ ծրագրի արդյունքները տպավորիչ են, նաև ուրախությամբ փաստել, որ դպրոցականների շրջանում կենսաբանական համակարգերի և բնական ռեսուրսների ճիշտ ու արդյունավետ օգտագործման նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է:
Ծրագրի շրջանակում 45 աշակերտներ գործնականում ծանոթացել են առանց քիմիկատների և հավելումների էկոլոգիապես մաքուր սննդամթերքի աճեցմանը՝ ինտերակտիվ դասասենյակների վերածված դպրոցների բակերում անձամբ տնկելով պարարտացված սածիլներ: Ծրագրի շրջանակում աշակերտները նաև էկոլոգիապես մաքուր մթերքից պատրաստել են ուտեստներ, իսկ սննդի մնացորդները կրկին օգտագործել վերմիկոմպոստացման (պարարտանյութի պատրաստման) համար։
Ծանոթանալով բանջարաբոստանային կուլտուրաների կյանքի ամբողջական շղթային` դպրոցականները նշել են, որ մեծ սիրով են մասնակցել դասընթացներին և ձեռք բերած գիտելիքները պատրաստվում են հետագայում ևս կիրառելի դարձնել:
Ծրագրի մասնակից բոլոր աշակերտները ստացել են մասնակցության վկայականներ:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ առաջիկայում կքննարկվի նաև այլ դպրոցներում փորձի փոխանակման գործընթացի կազմակերպման հնարավորությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47