ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն գոհացնում է այն, որ ՀՀԿ ցուցակում 36-րդ տեղը զբաղեցնում, ասաց, որ ցուցակը կազմվել, հրապարակվել է և ունի որոշակի տրամաբանություն և նա չի քննարկում կուսակցության որոշումը:
«Եթե 36-րդ տեղում է նախատեսված իմ տեղը, ուրեմն այդպես է պետք»,- ասաց նա և նշեց, որ ինչպես մյուսներին, այնպես էլ իրեն ցուցակները հրապարակվելուց հետո է հայտնի եղել, թե որ տեղն է զբաղեցնում:
Նաիրա Կարապետյանը նշեց, որ չի կարող կանխատեսել, թե որքան ձայն կստանա ՀՀԿ-ն: «Դատելով Հանրապետական կուսակցության աշխատանքից, այն առաջընթացից, որին հանգել է մեր պետությունը ՀՀԿ իշխանության օրերին, ես վստահ եմ, որ ժողովուրդը կշարունակի վստահել «Հանրապետական» կուսակցությանը»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ ինքը միշտ պատրաստ է լինել այնտեղ, որտեղ պետությանը օգուտ կբերի, կծառայի հայրենիքին և ինչ-որ առումով կապահովի առաջընթաց: «Դա կլինի խորհրդարան, թե այլ վայր, ցույց կտա ժամանակը»,-հավելեց նա:
Նաիրա Կարապետյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը կկայանա և կարդարացնի այն սպասելիքները, որ ունեինք Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելիս:
«Մեծ հույս ունեմ, որ ժողովուրդը կկայացնի ճիշտ որոշում և ԱԺ-ում կլինեն իրոք արժանի մարդիկ, ովքեր մտահոգված են բացառապես երկրի ապագայով: Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է և դժվար է խաբելը, ինքը տեսնում է, թե ով է գործ անում»,-ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18