Ս/թ փետրվարի 16-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված՝ «Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ 25.01.2016թ. տրվել է թիվ ԵԿԴ-3879/02/15 կատարողական թերթը, որում նշված՝ «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային պահեստում գտնվող 1488 զույգ մանկական կոշիկը ճանաչվել է տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը:
Միաժամանակ, 19.01.2016թ. տրված մեկ այլ՝ թիվ ԵԿԴ-4966/02/15 կատարողական թերթով 734 կգ քաշով օգտագործված կոշիկն ու հագուստը ևս ճանաչվել են տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ վերոնշյալ կատեգորիայի գույքերը հանձնվում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրացնելու համար:
Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ նշված՝ խոտհարքների ու վարելահողերի ցածր գնին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4 հոդվածի 2-րդ մասի՝ եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Հետևապես, այսպես կոչված վաճառվող հողերի «ջրի գինը» բացառապես պայմանավորված է հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդում որևէ գնորդ չունենալու հանգամանքով:
Հրապարակման մեջ նշված բժշկական կենտրոնի գույքի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացվելու հետ կապված՝ հստակեցնում ենք, որ նշված գույքը ֆիզիկական անձանց համատեղ սեփականություն է, և չի հանդիսանում բժշկական կենտրոնի գույքը:
Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս և հետևություններ անելիս հենվել բացառապես ճշտված ու հիմնավորված տեղեկատվության վրա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47