ՀՀԿ տարածքային ցուցակում ընդգրկված անձանց գնահատականը կտա հանրությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 18-ին ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակի մասին՝ նա ասել է. «Բավական տրամաբանական ցուցակ է, եւ արդյունքների մասին կխոսենք ապրիլի 3-ին»:
Իսկ դիտարկմանը, թե տարածքային ցուցակներում հին եւ մականունավոր դեմքերն են, պատասխանել է. «Դա մեր թիմն է եւ մեր որոշումները կայացնելու ենք այդ ձեւով: Բավական քաղաքական ցուցակ ենք համարում մեր համամասնական ցուցակը, իսկ ռեյտինգային ցուցակի գնահատականները կտա հանրությունը»:
Լրագրողները նաեւ հիշեցրին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ: Բայց այդ տարիներին երբեւիցե նման հայտարարություն չեմ լսել: Ի՞նչ է նշանակում, որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ այլեւս իշխանության մեջ չէ, արդեն հայտնվո՞ւմ են քաղբանտարկյալներ: Ես տրամաբանական չեմ համարում»,- նշել է Բաղդասարյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47