Պետք է կարողանանք շահագրգռել, ինչ-որ մի խոսք թռցնենք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի թեկնածուներից. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայաշատ քաղաք Իսի լե Մուլինոյի հայազգի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը՝ խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հայերի ներգրավվածության մասին:
«Մեր պատասխանատվությունն է թեկնածուներին շահագրգռելը: Մեր բարեկամական հարաբերությունները թեկնածուների հետ պետք է օգտակար լինեն մեր համայնքի համար: Բարեկամությունը չպետք է արգելք լինի, որ համայնքի համար ինչ-որ բան պահանջենք, մեր բարեկամությունը մեզ պետ է օգտակար լինի»,- ասաց նա:
Արթուր Խանջյանը նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման 25 տարիների ընթացքում ֆրանսահայ համայնքը միայն կարողացավ Ֆրանսիայի իշխանություններին համոզել, որ համայնքը իրենից ուժ է ներկայացնում: Հիմա, ըստ նրա, այդ ուժը պետք է կարողանա համոզել թեկնածուներին, որ պետք եղած դեպքում կարող է նրանց օգտին ծառայել:
Իսի լե Մուլինոյի հայազգի փոխքաղաքապետը վերհիշեց, որ 2004 թվականին Իսե լե Մուլինիոյի ներկայիս քաղաքապետը Փարիզի մարզի ընտրություններում իր թեկնածությունը դնելիս իրեն հարց է ուղղել, թե ինչպես շահի հայ համայնքի քվեները: «Ես նկատեցի, որ Ցեղասպանության թանգարան Ֆրանսիայում չունենք, հայկական համալսարան չունենք, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուսաբանված չէ, և անհրաժեշտություն կար աշխուժացնելու Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական կապերը: Իսե լե Մուլինիոյի քաղաքապետը այդ առաջարկություններով հանդես եկավ, սակայն ինքը, դժբախտաբար, չանցավ, այլ թեկնածու ընտրվեց, որին էլ սատարում էին այլ խմբի հայեր»,- պատմեց նա՝ նշելով, որ 2004 թվականից ի վեր հայ համայնքին տրված ոչ մի խոստում մինչ այժմ չի կատարվել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47