Սահմանադրության հանրաքվեին մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային և 103 տեղական դիտորդներ, զլմ-ների 80-ից ավելի ներկայացուցիչներ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի Մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը և նշել, որ տարիների հետ Արցախի հանդեպ մեծանում է միջազգային հետաքրքրվածությունը:
ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 ընտրող՝ 711-ով ավելի, քան նախորդ՝ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Սահնմանադրության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի Արցախի Հանրապետության ողջ բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ամբողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք՝ յուրաքանչյուրում՝ 8000-9000 ընտրողով: Կազմավորվել են 280 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ, որոնցից մեկը Երևանում, մեկն էլ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար»,- ասել է Ս. Արզումանյանը և հավելել, որ մեծապես կարևորում է քաղաքացիների հետ շփվող տեղամասային հանձնաժողովների դերը:
ԿԸՀ նախագահը նաև նշել է, որ 2222 հանձնաժողովականներ այժմ պատրաստ են գործող օրենսդրության շրջանակներում տեղամասերում անցկացնել Սահմանադրության հանրաքվե:
«Նրանց մեծ մասը՝ 68 տոկոսը՝ անկուսակցական են, 66 տոկոսը՝ կանայք, իսկ 30-40 տոկոսը՝ երիտասարդ քաղաքացիներ, ովքեր առաջին անգամ են մասնակցում համապետական նշանակության հանրաքվեի: Քարոզչության բոլոր սուբյեկտների համար անկողմնակալ վերաբերմունք է ապահովվել: Գործել են Սահմանադրության նախագծի ընդունմանը «Կողմ» և «Դեմ» քարոզող 32 քարոզչական շտաբեր: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ, խախտում չի արձանագրվել»,- մանրամասնել է Սրբուհի Արզումանյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47