Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին մասնակցել է Եվրասիայում համագործակցության հարցերին և խնդիրներին նվիրված քննարկմանը, որի ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը, գրում է «Թրենդ» գործակալությունը:
«ԼՂ հակամարտությունն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի համար: Մեր կառուցողական քաղաքականությունն ուղղված է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ կարևոր կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի հիման վրա»,- ասել է Ալիևը:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան «պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:
Ալիևը նշել է նաև, որ հույս ունի՝ հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարին:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պաշտոնյան գնահատում ԼՂ տարածաշրջանի իրավիճակը, Զանյերը պատասխանել էր. «Վերջին մի քանի օրերին կրկին միջադեպեր են եղել: Մենք խիստ անհանգստացած ենք դեպքերի զարգացմամբ»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել էր Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին՝ նկատելով, որ թեպետ բանակցությունները դրական ու կառուցողական բնույթ են կրել, այնուհանդերձ էական առաջընթաց չկա:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չենք կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել: Ցավոք, առաջընթացը խիստ սահմանափակ է»,-ասել էր Զանյերը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01