Նոր սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իմաստով: Այս մասին Արցախում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Եթե փորձեմ հակիրճ ասել, ապա հաստատ սահմանադրությունը ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը»,- նշեց նա:
Հարցին, թե նոր Սահմանադրությամբ նախատեսվում է նախագահի լիազորությունները հզորացնել, և ենթադրվում է, որ Ազգային ժողովինը կթուլանա, արդյոք դա չի՞ մտահոգում իրեն որպես ԱԺ նախագահի, Ղուլյանը պատասխանեց. «Միանշանակ, չեմ կարծում, որովհետև այդ մշակումների աշխատանքներին նաև մասնակցել եմ, և, կարծում եմ, մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի սահմանադրության մեջ»։
Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվում է սահմանադրական հանրաքվե: Նոր սահմանադրությամբ Ղարաբաղում նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58