Բենզինի մանրածախ շուկայում 2017 թվականի հունվարի 27-ից դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ ևս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է 30 դրամով՝ կազմելով 360 դրամ: Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն բենզինի շրջանառության ոլորտում:
Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը գրություններով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ոլորտում գործունեություն իրականացնող 2 գերիշխող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ին, ինչպես նաև «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ին: Հանձնաժողովի կողմից զուգահեռ ուսումնասիրվել է նաև միջազգային շուկայում բենզինի վաճառքի գների դինամիկան: Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, ոÖ € վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» և «Լուկօիլ» ընկերություններից: Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից սկսած մինչև 2017 թվականի հունվար ամիսը 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչև 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետևանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչև 330 դրամ (50 դրամով): Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչև 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ձեռքբերումների գներին: Բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետևանքով՝ երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչև 30 դրամով՝ կազմելով 360 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է նաև Bloomberg պարբերականում հրապարակվող բենզինի արտահանման գները, որից պարզվել է, որ Բուլղարիայից և Ռումինիայից արտահանվող բենզինի 1 տոննայի գինը 2017 թվականի փետրվարին՝ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ թանկացել է մինչև 74 դոլարով: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաև հարևան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօիլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1 ,72 լարի՝ այսինքն տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55