ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ տեղում քննարկելու ՍԱՊԾ տարածքային կառույցների ու Բավրայի սահմանային հսկիչ կետի աշխատանքներն ու կարողություններն ավելացնելու հնարավորությունները:
Ծառայության Շիրակի մարզային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն սկզբունքները եւ մոտեցումները, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից եւ միտված են բարձրացնելու սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի եւ գործիքակազմի արդյունավետությունը:
Քննարկվել է մարզում գործող սննդի շղթայի օպերատորների հաշվառման ընթացքը՝ տնտեսավարողների ամբողջական բազա ունենալու նպատակով, ինչպես նաեւ որոշվել՝ եռամսյա պարբերականությամբ գործողությունների առաջնահերթություններն ու ծրագրերը ներկայացնել Ծառայություն՝ ըստ առանձին ոլորտների: Հաշվի առնելով, որ արդեն շրջանառության մեջ է դրվել հանրապետությունում ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցնելու օրենսդրական փաթեթը՝ ՍԱՊԾ պետը հանձնարարել է մարզում կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շուկայում:
Մարզային կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը քննարկման է ներկայացրել առկա ռեսուրսներն ու կարիքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնի շենքային պայմանները բարելավելու մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են նաեւ ռիսկային հանդիսացող եւ պատշաճ հսկողություն պահանջող ոլորտները, դրանք կարգավորելու ուղիները, կարեւոր է համարվել, որ տնտեսավարողներին ՍԱՊԾ մասնագետներն աջակցեն համապատասխան խորհրդատվությամբ ու տեղեկատվությամբ:
«Անելիքներ շատ կան, կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի ներդրումն ու արդյունավետ աշխատանքը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում որակական փոփոխության հասնելու համար»,-ասել է Իշխան Կարապետյանը հանդիպման ավարտին: Քննարկմանը ներկա են գտնվել նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Ծառայության պաշտոնյաներ:
ՍԱՊԾ ղեկավարը շրջայց է կատարել «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել եւ վերազինել ՌԴ-ի հետ աջակցության համաձայնագրով ստացված գերժամանակակից սարքավորումներով: Միաժամանակ, հաշվի առնելով Գյումրիի աշխարհագրական դիրքն ու բեռնափոխադրման մեծ հոսքը, կարեւոր է համարվել հանրապետության երկրորդ քաղաքում նույնպես ստեղծել բոլոր հնարավոր պայմանները՝ տնտեսավարողների համար ներմուծման-արտահանման գործընթացներն առավել պարզ ու արագ կազմակերպելու, անհրաժեշտ փորձաքննությունները տեղում ու սեղմ ժամկետներում կատարելու համար:
ՍԱՊԾ ղեկավարությունը նաեւ Բավրայի հսկիչ կետում է ծանոթացել տեսուչների աշխատանքին, տեղում քննարկել արտահանում-ներմուծմանը եւ փաստաթղթավորմանն առնչվող հարցեր: Առաջիկայում Բավրայի սահմանային հսկիչ կետը նույնպես կգործի նոր ու բարելավված պայմաններում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01