Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Անդրադառնալով վերոնշյալ գործընթացի կազմակերպմանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ավելի ինտենսիվ ներկայացնել հանրությանը իրականացվող աշխատանքների բնույթը:
«Դեռևս հունվար ամսից, հաշվի առնելով ձնամաքրման աշխատանքների հետևանքով գլխավոր և երկրորդական փողոցներում առաջացած փոսերի մասին մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերը, մենք ժամանակից շուտ նախաձեռնեցինք ժամանակավոր փոսալցման աշխատանքներ, որոնք, համաձայն պայմանագրային պարտավորության, իրականացվում են ասֆալտապատող ընկերությունների միջոցներով: Ու թեև այս աշխատանքների մեկնարկի հենց սկզբում հանրությանն իրազեկվել էր դրանց ժամանակավոր բնույթի մասին, այնուամենայնիվ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար պարբերաբար հիշեցրեք հանրությանը, որ տվյալ փոսալցումները կրում են ժամանակավոր բնույթ, և համայնքային բյուջեից դրա համար գումար չի վճարվում: Ինչպես նշել ենք, այս աշխատանքների բուն նպատակը մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելն ու վարորդներին հնարավոր անհարմարություններից ազատելն է, ինչը, պետք է նաև փաստենք, որ գնահատվում է վարորդների կողմից», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է նաև իրազեկել հանրությանը, որ արդեն գարնանը, եղանակային բարենպաստ պայմանների առկայության պայմաններում, վերոնշյալ բոլոր հատվածներում կիրականացվեն փոսանորոգման լիարժեք աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01