Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
Նշենք, որ այս պահի տվյալներով՝ ամենապասիվ ընտրատարածքը Երևանինն է: Երևանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը:
Հարցին, թե Երևանի ընտրատարածքում մասնակցության ցածր տոկոսն ինչո՞վ է պայմանավորված, արդյոք թալիշից Հրազդան տեղափոխված քաղաքացիները չե՞ն կարողանում քվեարկել, Արզումանյանը պատասխանեց. «Ամենացածր տոկոսը Երևանում է, որովհետև այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ հաշվի առնելով Երևանում սովորող ուսանողներին, բայց նրանց որոշ մասը Արցախում արդեն քվեարկել է և ընտրացուցակից հանել են նրանց: Ինչ վերաբերում է թալիշցիներին, այնպես ենք կազմակերպել, որ բոլորը կարողանան մասնակցել: Կմասնակցեն, թե ոչ՝ իրենց խնդիրն է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 12 ընտրատարածք և 280 ընտրական տեղամասերում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Ներկայացնում ենք նաև ժամը 14:00-ի դրությամբ Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ընտրատարածքների:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34