Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Կանադայի հայկական պարբերականներից «Հորիզոնին» տված հարցազրույցում խոսել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագծի ընդունման և հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին:
Օզդեմիրը հարցազրույցում ընգծել է, որ Թուրքիան, ինչպես և Գերմանիան ունի հնարավորություն անցյալի հետ առերեսվելու, սակայն եթե հետ հայացք նետենք անցյալ 10 տարիներին և հիշենք Հրանտ Դինքի կենդանության օրոք և դրանից հետո Ցեղասպանության հարցի շուրջ նախկինում ծավալվող բազմաթիվ քննարկումներն ու նախագծերը՝ այժմ վիճակը ակնհայտորեն վատթարացել է:
«Ես հպարտ եմ, որ գերմանական Բունդեսթագը քաջություն ունեցավ խոսելու Գերմանիայի հանցանքի մասին: Բունդեսթագի ընդունած որոշման առաջին մասը կապված էր ցեղասպանության ճանաչման հետ, երկրորդը՝ դրանում Գերմանիայի մասնակցության ճանաչման, երրորդը կետը վերաբերվում էր ապագայի և ստիպում էր գիտակցել, որ մենք ունենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու և նրանց լավ հարևաններ դարձնելու, ինչպիսին որ այսօր Գերմանիան և Լեհաստանն են: Իմ տեսլականն այն է, որ մենք կարող ենք բաց տեսնել Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչպես որ այսօր բաց է Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանը», - ասել է Օզդեմիրը:
Օզդեմիրն ընդգծել է, որ պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքը առաջին գործիչն էր, ով ոգևորեց և քաջալերեց անցյալի մասին խոսելու և՛ Թուրքիայի հայերին, և՛ թուրքերին:
«Նրան սպասնողները ցանկացան դադարեցնել Հրանտի գաղափարների գոյությունը, ուստի պետք է փաստենք, որ դա նրանց չի հաջողվել: Բայցևայնպես պետք է նշեմ, որ այն լավատեսությունը, որն ուներ Դինքը Թուրքիայի ապագայի հանդեպ՝ չարդարացվեց», - եզրափակել է Օզդեմիրը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34