Վերջերս անընդհատ կարդում եմ Ռուսաստանի հայերի մասին, որ իրենք ինչ-որ բան չեն անում կամ լավ չեն անում։ Որ մեկ մարդ է գնացել ՌԴ արտգործնախարարության դեմ կանգնել։ Որ ՌԴ հայերը պարտավոր են անել...
Ոչ մի բան էլ պարտավոր չեն։ Այդ միայնակ պիկետում կանգնած մարդուն շնորհակալություն եմ հայտնում ու երախտապարտ եմ։ Այն բոլոր հայերին ու չհայերին, ով երբեւէ ձեռք է մեկնել Հայաստանին, շնորհակալ եմ։
Բայց ոչ մի Ռուսաստանի կամ չՌուսատանի քաղաքացի հայ ոչ մի բան էլ պարտավոր չի անել։
Եթե վաղը պատեր...ազմ է սկսվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ո՞ւմ կողմից են կռվելու Ռուսաստանի քաղաքացի հայերը, ովքեր երդում են տվել Ռուսաստանին։ Եթե Հայաստանի՝ ուրեմն հայրենիքի (ՌԴ) դավաճան են։ Հենց էս հարցը բարձրացնում եմ, ասում են՝ ՀՀ-ն եւ ՌԴ-ն երբեք չեն պատերազմի։ Երբեք մի ասա երբեք։ Իսկ Ուկրաինան ու Ռուսաստանը կպատերազմեի՞ն։
Ես եղբայր ունեմ Լիտվայի եւ քույր՝ Ռուսաստանի քաղաքացի։ Բազմաթիվ հարազատներ եւ ընկերներ։ Բայց այս բոլոր մարդիկ իրենց քաղաքացիության ընտրությունը կատարել են։ Եվ այդ վայրկյանից Հայաստանին էլ պարտք չեն։ Նրանք բոլորը Հայաստանից ազատ են։ Կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ ոչ ոք չի կարող բան պահանջել։
Ասում են՝ իսկ այն ամերիկացինե՞րը, լիբանացինե՞րը, ռուսաստանցինե՞րը, որոնք կռվում էին Ղարաբաղի պատերազմում։ Է հա։ Դա արդեն քաղաքացի լինել է, մի բան էլ ավել։
Դե քանի անդրադարձել եմ, էս էլ ասեմ. քանի՞ ԱՄՆ կամ ՌԴ, կամ Ֆրանսիայի նախկին քաղաքացի գիտեք, որ հրաժարվելով այդ երկրների քաղաքացիությունից՝ ընդունել են ՀՀ քաղաքացիությունը։ Եթե գիտեք, ապա ասեք, որ իրենցով հիացած եմ։ Բայց համոզված եմ, որ ճանաչում եք այդ երկրների բազմաթիվ քաղաքացիների, ով ստացել է ՀՀ՝ որպես երկրորդ քաղաքացիություն։ Ու այդ մարդիկ չեն հրաժարվի իրենց պետությունների քաղաքացին լինելուց եւ պետք էլ չի։ Կերազեի, որ ՀՀ քաղաքացիությանն էլ այդպես վերաբերվեն։
Հ.Գ. Երբ ասում են՝ դե համել Հայաստանի քաղաքացի եմ,հարցնում եմ՝ իսկ հարկերդ ո՞ր պետությանն ես վճարում, շահերիդ կենտրոնը ո՞ր պետությունն է, ո՞ր երկրի կողմից կարող ես կանչվել զորավարժանքի։Եվ ամեն ինչ ընկնում է տեղը։
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02