Փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև կայացած հանդիպման արդյունքում որոշվել է, որ հետայսու չի թույլատրվելու խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման շրջանակներում քննարկվել են փաստաբանական և քրեակատարողական գործունեության առկա հիմնահարցերը, որոնց արդյունքներով մասնակիցներն արձանագրել են, որ
1. չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,
2. քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության,
3. քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու,
4. քրեակատարողական ծառայությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի քրեակատարողական հիմնարկների այցելուների կողմից հսկիչ անցագրային կետում (պահախուց) թողնված արգելված իրերի պահպանությունն ապահովելու նպատակով,
5. ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16