Արցախի հանրապետությունում անցկացված հանրաքվեում խնդրահարույց բան չկար, և այն մեծապես համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այսօր՝ փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին ասաց Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խմբի ղեկավար, հանրաքվեի միջազգային դիտորդ Ֆրանկ Էնգելը:
Էնգելը հայտնեց, որ դիտորդական առաքելության ժամանակ այցելել է Ասկերանի, Մարտունու, Ստեփանակերտի ընտրատեղամասեր, և ըստ նրա՝ նոր սահմանադրության օրինականությունը կարելի է համարել կայացած:
Եվրոպացի դիտորդը զարմացած նշեց, որ մասնակցությունը բավական զգալի էր, ինչը բնորոշ չէ Կովկասի պետություններին։
«Արցախցիները բավական լուրջ էին մոտենում հանրաքվեին: Արցախի ժողովուրդը ասել է այո, բավական հիմնավոր: Թվերը խոսում են այն մասին, թե ինչ է առաջարկվել և ինչ են մարդիկ ուզում»,- ասաց նա:
Հարցին, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Արցախ այցելած միջազգային դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում, արդյո՞ք դա չի մտահոգում իրեն, Էնգելը պատասխանեց. «Իմ հաջորդ արձակուրդները չեմ պլանավորել Ադրբեջանում անցկացնել: Եթե հայտնվեմ, այնպես չէ, որ կզարմանամ, և դա ինձ հետ չի պահի Արցախ այցելելուց»:
Ինչ վերաբերում է նրան, թե հանրաքվեն ինչպես կանդրադառնա արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, Ֆրանկ Էնգելը պատասխանեց, որ դրանք անմիջական կապ չունեն իրար հետ:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55