ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը`ԺՀՄԻԳ-ը, երեկվանից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել ԱԳՆ-ի և ԿԸՀ-ի հետ։
«Շնորհակալ եմ իշխանությունների՝ մեզ այստեղ հրավիրելու համար և լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ և լիահույս ենք, որ նրանց գործունեությունը մեզ համար կլինի թափանցիկ»,-ասաց նա:
Ըստ դեսպան Յան Պետերսենի ՝ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը բաղկացած է 13 պետություններ ներկայացնող 14 փորձագետներից, որոնք երեկվանից աշխատանքի են անցել։
«Անդրադառնում ենք բոլոր այն խնդիրներին, որոնք մեր զեկույցներում ներկայացնելու ենք։ Հաջորդ շաբաթ մեզ կմիանան երկարաժամկետ 28 դիտորդներ, որոնք երկյակներով կտեղակայվեն ողջ երկրի տարածքում։ Հաջորդ շաբաթվա կեսից նրանք մեզ կզեկուցեն իրենց դիտարկման տարածքում արձանագրած զարգացումների մասին։ Քվեարկության օրվան մոտ ակնկալում ենք, որ մեզ կմիանան 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կարձանագրեն քվեարկության ընթացքը։ Այդ թիմը ենթակա է հաստատման, երբ կստանանք հաստատում գործուղումների վերաբերյալ»,-ասաց նա:
Դեսպանն ասաց, որ ՀՀ-ում 11-րդ անգամ են դիտորդական առաքելություն իրականացնում և այդ դիտարկումն իրականացնում են ԺՀՄԻԳ-ի մեթոդների համաձայն։
«Մենք անկողմնակալ ենք, գործող անձ, մասնակից չենք, մենք դիտարկելու ենք միջազգային չափանիշների և տեղական նորմերի հիման վրա։ Մենք դիտարկելու ենք, գնահատելու ենք, ներկայացնելու ենք առաջարկներ: Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ նույնպես կստանաք մեկնաբանություններ մեր կողմից»,-ասաց նա:
Յան Պետերսենն ասաց, որ մի քանի շաբաթ անց իրենք կներկայացնեն միջանկյալ զեկույց, որը կլինի փաստերի վերաբերյալ և կպարունակի նախնական գնահատականներ։
Ընտրություններից հետո, նրա խոսքով, մամուլի ասուլիսի միջոցով կներկայացնեն քվեարկության վերաբերյալ նախնական դիտարկումները, որը կլինի համախմբված զեկույց ԺՀԻՄԳ-ի, ԵՄ խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից։
«Երկու ամիս անց կստանաք մեր վերջնական զեկույցը, որը հիմնված կլինի մեր գնահատականների վրա և կպարունակի առաջարկություններ։ Հետո արդեն մեր առաջարկությունները հաշվի առնելը, դրանց հիման վրա որոշումներ կայացնելը մնում է Հայաստանի իշխանություններին և քաղաքական կուսակցությունների վրա»,-ասաց նա։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58