«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, քաղաքագետը Միքայել Զոլյանը, ԼՂ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը և «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ովքեր միացել էին տեսազանգի միջոցով անդրադարձան Արցախում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
Դավիթ Իշխանյանն ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի ավատին կան որոշ մտահոգություններ, որոնք կապված են քարոզարշավի, հանրաքվեի ընթացքի հետ: «Նկատելի էր «ակտիվություն» հատկապես շրջաններում, որը կասկածների տեղիք է տալիս, բայց հանձնաժողովի անդամները աղաղակող երևույթների չեն հանդիպել, չհաշված մեկ-երկու դեպքի»,-ասաց նա և պարզաբանեց, որ եղել են համայնքներ, որտեղ 97-98 տոկոս մասնակցություն ցուցաբերվեց և վերջին խորհրդարանական ընտրություններին այդպիսի ակտիվություն չի եղել:
Արա Պապյանն ասաց, որ այս հանրաքվեն իրականացվել է իշխանության վերարտադրության համար և ժողովրդավարական երկրներում այդպիսի ցուցանիշներ չեն կարող լինել: «Լեռնային Ղարաբաղը ի տարբերություն ՀՀ-ի, քանի որ չճանաչված երկիր է պետք է ավելի շատ ժողովրդավար լինի: Ես վստահ եմ, որ էական խախտումներ չեն եղել, բայց դա ինձ համար էական չէ»,-ասաց նա և նշեց, որ իր կարծիքով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին էական խախտումներ չեն լինի , բայց հիշեց, թե ինչպես էին իրականացվում ընտրությունները խորհրդայի տարիներին:
«Ինձ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը խորացնում է երկփեղկվածությունը Հայաստանի և Արցախի միջև»,-հավելեց նա:
Միքայել Զոլյանը ևս համակարծիք էր, որ այս հանրաքվեն ուղղված է իշխող վերնախավի վերատադրությանը: «Որպեսզի չփոխվի հաղթողը, փոխվում են խաղի կանոնները» ,-ասաց նա և զուգահեռներ անցկացրեց Թուրքիայում էրդողանի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությանը և նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ Արցախի Սահմանադրությունն է ձեռքը ընկել և մտածել է օգտագործել:
«Ես, այնուամենայնիվ, լավատես եմ, քանի որ կարծում եմ, որ մեր հասարակությունը շատ ավելի առողջ է, քան քաղաքական վերնախավը և վաղ թե ուշ այս ամենը կկարգավորվի»,-ասաց նա:
Հայկ Խանումյանը, խոսելով իշխանության վերարտադրության խնդրի մասին, նշեց.«Ես վստահ եմ, որ այս փոփոխությունները հստակ կատարվել են մեկ անձի իշխանության վերարտադրության համար: Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, այն արժեքները չեն դավանում, որոնք մենք կցանկանայինք, հետևաբար մեխանիզմները հնարավորություն են տալու այդ մարդկանց իրենց արժեքներին հատուկ եղանակով գնալ վերարտադրության»: Նա ասաց, որ այս ամենը նշանակում է քաղաքական դաշտի վերացում, նշանակում է մի քանի տասնամյակ Արցախը հետ գցել և դժվար կլինի Արցախը դուրս բերել այդ ճահճից։
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18