Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ:
«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք: Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բաց քաղաքականություն իրականացնելու և բիզնեսի առջև բաց լինելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում ընդունել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր որոշումներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը:
Սվիտալսկիի խոսքով՝ Եվրոպական միությունը և բիզնես համայնքը պատրաստ են Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման ու խորացման:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47