Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող մոռանալ՝ իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են, թե ոչ, քանի որ նա ամեն առավոտ ծանոթանալով մամուլի հրապարակումներին՝ նվազագույնը երեք-չորս օրաթերթի առաջին էջերում տեսնում էր այդ քաղբանտարկյալների դեմքերը։ Այդ տարիներին իրավապաշտպան կազմակերպությունների և խմբագիրների համագործակցության արդյունքում՝ քաղբանտարկյալների նկարները և անուն-ազգանունները ամեն օր տպագրվում էին «Հայք», «Ժամանակ», «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ Այդ անձինք քաղբանարկյալ են ճանաչվել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի պաշտոնավարման օրոք քրեական գործեր էին հարուցվել «Արդարություն» դաշինքի գործիչների դեմ, որ 2003-2004 թվականների հանրահավաքներին մասնակցելու համար վարչական կալանքի էին ենթարկվել հարյուրավոր մարդիկ, որոնց հայցերի պատճառով Հայաստանը հետո պարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և հսկայական փոխհատուցումներ վճարեց:
Ապա, 2004 թվականին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերից հետո բազմաթիվ քաղաքացիներ ձերբակալվեցին ու կալանավորվեցին։ Դրան հաջորդեց 2006 թվականը, երբ ձերբակալնեցին Վարդան Մալխասյանը, Ժիրայր Սէֆիլյանը և այլոք։
Այնուհետև ձերբակալություններ եղան 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո։ Այդ դեպքերից հետո ընդդիմադիրների պահանջով շատերը ազատ արձակվեցին, բայց տևական ժամանակ շարունակում էին անազատության մեջ մնալ Սարգիս Հացպանյանը և թուրքագետ Մուրադ Բոջոլյանը: Վերջինս բանտարկվել էր 2002թվականին։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար:
Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ քաղբանտարկյալներ են եղել նաև Աշոտ Բլեյանը և Արման Բաբաջանյանը։
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե չի հիշում, երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, Հայաստանում քաղբանտարկյալներ կայի՞ն, թե՞ ոչ։ «Եթե անուններ հիշեցնեք, գուցե ասեմ, քաղբանտարկյա՞լ էին, թե՞ ոչ»,- ասել էր Օսկանյանը՝ հավելելով. «Իմ ժամանակ, եթե քաղբանտարկյալ կար՝ դատապարտելի է։ Չեմ հիշում։ Բայց եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»։
Ամբողջությամբ՝ 1in.am
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58