Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը:
ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին:
Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03