Վիեննայում միջնորդներ-ԱՄՆ պետքարտուղար-Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ հանդիպումը միանշանակ դրական է, և առաջին հերթին այն առումով, որ միջնորդները տվեցին ինչ-ինչ երաշխիքներ, որոնք կարող են նպաստել պատերազմական գործողությունների չվերսկսմանը: Tert.am-ի հետ զրույցում այս գնահատականը տվեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Տրվեցին որոշակի երաշխիքներ, որ պատերազմական գործողությունները չեն վերսկսվի, դրա հետ միասին, ԵԱՀԿ-ի դերի ուժեղացումը ևս լրացուցիչ երաշխիք է այն գիտակցությամբ, որ միջազգային հանրությունն անհաղորդ չի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում»,-իր լավատեսության հիմքերը ներկայացրեց քաղաքագետը:
Միարժեքորեն դրական համարելով Ավստրիայի մայրաքաղաքում նշված ձևաչափով հանդիպումը՝ քաղաքագետն, այնուամենայնիվ, զգուշացրեց` քանի դեռ կարգավորման վերջնական լուծում չկա՝ վերջնական երաշխիքներ չկան: Այսինքն` առանց վերջնական երաշխիքների դժվար է պատկերացնել 100 տոկոսով ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվված լինելը:
Հիշեցնենք, որ Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Աղասի Ենոքյանը երկրորդ կարևոր ձեռքբերումն է համարում այն, որ, իր ձևակերպմամբ, ԵԱՀ Կ համանախագահությունը հիմա լրջորեն առաջ է քաշում շփման գծում սարքավորումների / իսկ ըստ Դավիթ Բաբայանի` ընդհուպ մինչև՝ արբանյակային տեսանկարահանումներիիրականացումը Tert.am/ տեղադրումը `վերը նշված `միջադեպերի հետաքննության ու մոնիտորինգի գաղափարի ու մեխանիզմի շրջանակներում:
«Սա դրական է, սա կարևոր է շատ, որովհետև դա ավելացնում է հենց միջնորդների մանդատն ու գործիքները»,-մեկնաբանեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ քառօրյա պատերազմի ամենասուր շրջանում` Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ, Մինսկի խմբի համանախագահությունը, ի պատասխան մեղադրանքների, որ առանց իմանալու, թե ո՞ր կողմն է նախահարձակը, ոչ հասցեական հայտարարություններ են անում, նշեց, որ այդ հարցերի հետաքննությունը իրենց մանդատի մեջ չի մտնում:
Եվ ուրեմն, ի՞նչ պատահեց, որ մեկ ամսվա մեջ համանախագահությունն այս հարցում մտափոխվեց:
Ըստ Աղասի Ենոքյանի` պատահեց, որ տեսան, որ այդ հարցին ուշադրություն չդարձնելը հղի է ծանրագույն հետևանքներով:
Երևանում տարբեր քաղաքա-փորձագիտական շրջանակներ Վիեննայի հանդիպումից ժամեր անց մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ դրեց իր 3 հայտնի նախապայմաններն ու առանց դրանց կատարման, մեկնեց հանդիպման:
Մեկնաբանելով վերոհիշյալ գնահատականները` Աղասի Ենոքյանն ասաց.«Էս առումով բան չեմ կարող ասել` Սերժ Սարգսյանի ասածները շատ երկակի մեկնաբանման տեղ կարող են թողնել և, չի կարելի ասել` հետ կանգնե՞ց, թե՞ հետ չկանգնեց.հիմա խնդիրը , ի վերջո, ինչ-որ սկզբունքներ առաջ քաշելը չէ, այլ, որ կարողանանք խուսափել պատերազմից»,-ասաց Աղասի Ենոքյանը:
Նրա ամփոփմամբ` սկզբունքներն առաջ քաշելը հանուն սկզբունքների, ճիշտ չէ:
Tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22