Այս տարի ևս Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, ինչպես նաև «Թանգարանների եվրոպական գիշերը»` մայիսի 21-ին: Միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու երևանյան թանգարաններ:
«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո անցկացվող այս տարվա մշակութային միջոցառումներին, ինչպես միշտ, գործուն մասնակցություն կցուցաբերեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները`Երևան քաղաքի պատմության թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Կ. Դեմիրճյանի թանգարանը և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը:
Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն այս տարի հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո. հին ու նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում, խորհրդային և անկախ Հայաստանի տարիներին «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարություններին վերաբերող վավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանում, Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանում և, իհարկե, անմոռանալի գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում. այս ամենը՝ մայիսի 21-ին՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման ծրագրով:
2016թ. «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կազմակերվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում միջազգային ամենահին կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:
Գարնանային միջոցառումներին այս տարի մասնակցում է Հայաստանի 112 թանգարան, մայիսի 21-ին` ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին՝ ողջ օրվա ընթացքում:
Հիշեցնում ենք, որ մասնակից թանգարաններն այցելուներին կսպասարկեն անվճար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարականության հետ կապերի վարչություն

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47