Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում. կողմերը հասել են եզրափակիչ փուլին: Այս մասին Deutsche Welle գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին»,- ասել է Նալբանդյանը:
Նաև հավելել է, որ դրանից հետո բանակցությունների ևս մի քանի փուլ կլինի, վերջնական համաձայնեցման փուլ կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ են 28 երկիր: «Դրանից հետո կլինեն վերջին հստակեցումները և համաձայնագրի ստորագրումը: Չեմ կարծում, որ երկար է, սակայն ամեն դեպքում որոշակի շարունակականություն ունեցող գործընթաց է»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրն արտացոլում է հարաբերությունների բարձր մակարդակը և լայն շրջանակը, որ Հայաստանն ունի Եվրոպական Միության հետ, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության այն հեռանկարներն ու հնարավորությունները, որ երկու կողմերը տեսնում են բոլոր հնարավոր ուղղություններով: «Մենք հետաքրքրված ենք այս ամենով և նույն հետաքրքրվածությունը տեսնում ենք Եվրամիության մոտ»,- նշել է նախարարը:
Հարցին, թե ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանը Ռուսաստանի հետ խորհրդակցո՞ւմ է, Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը բաց բանակցություններ է վարում և՛ Եվրոպական Միության, և՛ այլ գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը որևէ մեկի թիկունքում բանակցություններ չի վարում: «Մեր երկրի նախագահը, ես` որպես արտաքին գործերի նախարար, մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ ենք տվել և հայտարարել Եվրոպական Միության հետ համաձայնագրի մասին: Այնպես որ, չկա այնպիսի բան, որի մասին մենք բաց չենք խոսել»,- ասել է նախարար Նալբանդյանը:
Լրագրողի հարցին, թե պաշտոնական Մոսկվան դեմ չի՞ արտահայտվում Եվրամիության հետ համաձայնագրին, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Դուք գիտեք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների մասին: Մենք ոչ մի քայլ չենք արել, որը կարող է հակասել ռազմավարական գործընկերոջ հետ մեր երկկողմ հարաբերություններին: Դրա համար դժվար թե լինեին կամ լինեն առարկություններ»:
Դիտարկմանը, թե Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին չհաջողվեց ստորագրել, ինչը համընկավ Հայաստանի նախագահի` Ռուսաստան այցի հետ, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն այդ ժամանակ գրեթե ավարտին էր հասցրել բանակցությունները Եվրոպական Միության հետ ասոցացված համագործակցության շուրջ, սակայն իրենք միաժամանակ հայտարարել են, որ Հայաստանը ցանկանում է լինել Մաքսային միության կազմում: «Սակայն այն ժամանակ ոչ թե մեզ մերժում էին, այլ բացատրում էին, որ դժվար է դա իրականացնել, քանի որ Հայաստանն այդ միության անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի: Արդյունքում ստեղծվեց փորձագետների աշխատանքային խումբ, որն ուսումնասիրեց այդ հարցը և եկավ եզրակացության, որ Հայաստանի մասնակցությունը ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը հնարավոր է»,- մանրամասնել է Էդվարդ Նալբանդյանը:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44