Իլհամ Ալիևի կողմից իր տիկնոջը Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելու փաստն այդ երկրում միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է: Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման քաղաքական դրդապատճառների ու հետևանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանի հետ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական կնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու իրադարձությունը:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին փետրվարի 21-ին ստորագրած հրամանագիրը Ադրբեջանում առկա միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է:
Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով 2015 թվականի սկզբից Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամից հետո «նավթագազային ասեղի» վրա նստած Իլհամ Ալիեւը հասկացավ, որ այսուհետ սեփական իշխանությունը պահելու միակ միջոցը կարող է այն ընտանիքի անդամներին փոխանցելը լինել: Այդ պատճառով 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կեղծ հանրաքվե անցկացրեց, որով երկրում նշանակովի առաջին փոխնախագահի եւ փոխնախագահի ինստիտուտ մտցրեց: Դեռեւս այն ժամանակ ակնհայտ էր, որ դա արվում է Ալիեւների իշխանությունը հավերժացնելու նպատակով: Ալիեւը հասկացել էր, որ էժանացած նավթով այլեւս հնարավոր չի լինելու պահել սեփական իշխանությունը, եւ լուրջ վտանգ տեսնելով իր իշխանության համար, նա սկսեց, բացի իր կնոջից եւ զավակներից ուրիշ ոչ մեկին չվստահել: Վերջին որոշումով Ալիեւը, փաստորեն, դե-յուրե պաշտոնականացրեց Ադրբեջանում առկա` արդեն 24 տարի երկիրն անընդհատ մի ընտանիքի կողմից ղեկավարվելու իրավիճակը:
Ամբողջությամբ՝ այստեղ
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34