Զինծառայողներին տրվող ծխախոտի փոխարեն գումար տալու առաջարկը մի քանի կարեւոր խնդիրներ է լուծում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 23-ին կայանալիք կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի առաջարկվում է ԶՈւ-ի պարենային ապահովման չափաքանակներից հանել ծխախոտի հատկացումը:
«Զինծառայողներին ծխախոտի փոխարեն տրվելու է գումար եւ, եթե խոսում են բացասական ազդեցության մասին՝ հաստատ գումար տալով հակառեակցիա չի առաջանա, որ ավելի շատ սկսի ծխել զինծառայողները: Նախարարի առաջարկը կարեւոր խնդիրներ է լուծում՝ առողջ ապրելակերպին է օգնում, զինծառայողին ազատ հնարավորություն է տալիս, որ ինքն ընտրի՝ ինչ ծխախոտ ծխի, նաեւ ազատ հնարավորություն է տալիս՝ այդ գումարը ինչպես ծախսի, նաեւ զինծառայողների վրա ծախսվող գումարների ավելի օպտիմալ հաշվարկների առումով է օգնում, այսինքն՝ ինչքան քիչ նյութական միջոցների ձեռքբերման ծախսեր են կատարվում, այնքան գումարը ուղիղ նպատակին է ծախսվում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաեւ լուցկու հատկացումը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնեւում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Հաշվի է առնվում նաեւ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ ՊՆ-ում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01