Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում 2017թ. ընթացքում` 17.02. դրությամբ, վաճառքի էր ներկայացված 350 լոտ, որից 282-ը՝ տրանսպորտային միջոց, 62-ը՝ այլ շարժական գույք, 6-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների անշարժ գույք: Ներկայացվածներից վաճառվել է 177 լոտ, որից 138-ը՝ փոխադրամիջոց, 40-ը՝ այլ շարժական գույք, 2-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք:
Այս մասին հայտնում են ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունից։
Վաճառված տրանսպորտային միջոցների մեկնարկային ընդհանուր գինը կազմել է 37 մլն 232 հազար ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 43 մլն 488 հազ. դրամ` 6 մլն 256 հազ դրամով կամ մոտ 17 տոկոսով ավելի: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը 2016թ-ի համեմատ աճել է շուրջ 60 տոկոսով: Այս փաստերը վկայում են աճուրդների մրցակցային պայմանների մասին. մեքենաները հիմնականում վաճառվում են մեկնարկայինից բարձր գնով:
Նշվում է, որ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա և օրական հարյուրավոր քաղաքացիներ են այցելում ինչպես պահառության կենտրոնացված վայր, այնպես էլ՝ Աճուրդի կենտրոն, բազմաթիվ հեռախոսազանգեր են հնչում Վարչության թեժ գծով:
Հրապարակային աճուրդները շարունակվում են, դրանց վերաբերյալ ծանուցումները հրապարակվում են ՊԳԿՎ պաշտոնական՝ spm.am և ԱՆ azdarar.am կայքերում:
Աճուրդի կենտրոնում բավականին մեծ հետաքրքրություն կա նաև վարձակալությամբ տրվող տարածքների նկատմամբ, ինչը պայմանավորված է վերջին տարիներին այստեղ ևս հրապարակային աճուրդների կիրառմամբ:
Այսինքն, պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև ՊՈԱԿ-ներին ամրացված տարածքները ևս վարձակալության են տրամադրվում հրապարակային սակարկությունների միջոցով. 2017թ. շուրջ 1 ամսվա ընթացքում կազմակերպվել է վարձակալության տրամադրման 35 աճուրդ, որից կայացել է 24-ը, իսկ վաճառքի էր ներկայացվել 63 լոտ:
Համեմատության համար նշվում է, որ 2014թ. ընթացքում օրինակ, կազմակերպվել է գույքի վարձակալության տրամադրման 196 աճուրդ՝ կայացել էր 138-ը, 2013թ-ին՝ 153 աճուրդ, կայացել էր 117-ը:
Ըստ այդմ, վերջին տարիներին բազմակի ավելացել են ՊՈԱԿ-ների տարածքների վարձակալությունից գոյացող մուտքերը: Եթե 2011-12թթ. դրանք կազմել են 45-46 մլն դրամ, ապա 2016թ-ին այդ թիվը կազմել է 141 մլն դրամ:
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02