ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 22-ին ընդունել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենս Ռոսսոյին, Մարիո Միտային, ովքեր մեր երկիր են այցելել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու պետությունների հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում խորհրդարանականների դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերություններն առաջիկայում առավել կխորանան եւ զարգացման նոր փուլ կթեւակոխեն:
Պարոն Շարմազանովը կարեւորել է բոլիվիացի խորհրդարանականների այցը Արցախի Հանրապետություն եւ դիտորդական առաքելությամբ սահմանադրական հանրաքվեին նրանց մասնակցությունը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բոլիվիայի Բազմազգ Պետությունն ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է:
«Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն իր եւ մեր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց սատարելը:
Բոլիվիայի խորհրդարանականները Պատգամավորների պալատի նախագահի եւ բոլիվիացիների անունից ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:
«Մեր սրտերն Արցախի եւ հայ ժողովրդի հետ են: Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին, որը տոն էր արցախցիների համար: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ինչը ողջունելի է երկրի զարգացման համար»,- նշել է Նելլի Լենս Ռոսսոն:
Կողմերը կարեւորել են երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացումը, բարեկամական փոխայցերը, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01