Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված շախմատի 2017 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շախմատային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել նրանց:
«Պետք է փաստենք, որ այս մրցաշարի անցկացումը հրաշալի հնարավորություն է՝ բացահայտելու տաղանդաշատ մեր պատանիներին, ովքեր, համոզված եմ, հետագայում կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները: Շախմատասեր մեր պատանիներին մաղթում եմ նորանոր հաջողություններ և ցանկանում, որ նրանք ոչ միայն Երևանի, այլև հանրապետության ու միջազգային մրցաշարերում գրանցեն հաղթանակներ՝ բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Ինչպես և խոստացել էինք, այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններն ապահովված են շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք գործում են անվճար և հնարավորություն են տալիս մատաղ սերնդին ստանալ շախմատային լիարժեք կրթություն: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին:
Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 218 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել պայքարելու Հայաստանի չեմպիոնի կոչման համար:
Շախմատի 2017 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01