ՀՀ բնապահպանության նախարարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 22-ին ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գործընկերային փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը: Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է ընկերության հետ գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նախաձեռնությունը, նշել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման ու բարելավման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակով ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման անհրաժեշտությունը: Նախարարը կարևորել է հուշագրի ստորագրումը «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հետ, որը ոլորտում կայացած ընկերություններից է, իրականացնում է արդի և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ, և, որը հայկական առաջին բջջային հեռախոսը՝ Արմֆոնը ստեղծող ընկերությունն է: «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը ողջունել է համագործակցության մասին հուշագրի ստորագրումը բնապահպանության նախարարության հետ, նշելով, որ ընկերությունը պատրաստակամ է միավորելու ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության գործում արդյունավետ աշխատանքի և փոխգործակցության համար:
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի մասնագետները ներկայացրել են բազմաթիվ ծրագրերից մի քանիսը, այդ թվում, կենսապլաստիկ տոպրակների արտադրության, անտառների վերականգնման գործընթացում նորարարական մեթոդների կիրառման, բարձր տեխնոլոգիական նոթատետրի և համակարգչային հավելվածի կիրառման հնարավորությունները:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55