Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի քաղաքական գիտությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռադոսլավ Ֆիեդլերը։
Հանդիպումից առաջ համալսարանի ցուցասրահում տեղի է ունեցել Պոզնանում բնակվող հայազգի նկարիչ և քանդակագործ Վահան Բեգոյի աշխատանքների ցուցադրությունը:
Այնուհետև, դեսպան Ղազարյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի պատմությանը, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Էդգար Ղազարյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` այս համատ եքստում ընդգծելով Լեհաստանի կողմից ճանաչման փաստը և դրա կարևորությունը:
Իր ելույթում դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Դեսպան Ղազարյանը նաև խոսել է Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03