Ադրբեջանի քաղաքական վտարանդիները 2017-ի փետրվարի 21-ին Ստրասբուրգում հանդիպել են այլ երկրների քաղաքական վտարանդիների հետ, ինչի ընթացքում քննարկվել է նաև Իլհամ Ալիևի տիկնոջը` Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակման հարցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական radioazadlyg.org-ը: Քննարկումների արդյունքում «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» քաղաքական վտարանդիների կազմակերպությունը փաստաթուղթ է հրապարակել, որում ասվում է. «Կազմակերպությունը արդեն նշել է, որ 2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է օրենքի բազմաթիվ խախտումներով և ժողովրդի կամքին հակառակ»: Ինչպես Ադրբեջանի մյուս ընդդիմադիր կուսակցությունները, այնպես էլ «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը հրաժարվել է հանրաքվեին մասնակցելուց և չի ընդունում հանրաքվեի արդյունքները: «Կազմակերպությունը գտնում է, որ հանրաքվեի արդյունքում հաստատված սահմանադրական փոփոխությունները խախտում են Ադրբեջանում քաղաքական հավասարակշռությունը և գործող նախագահ Իլհամ Ալիևին տալիս աննախադեպ իշխանություն»,- ասված է փաստաթղթում:
Կազմակերպության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Իլհամ Ալիևը, կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելով, խախտել է իր իսկ կողմից 2014-ի հունվարի 13-ին ստորագրած՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը, որի 7.1-րդ հոդվածով պաշտոնատար անձանց մերձավորներին, բացի ընտրովի պաշտոններից, արգելվում է ազգականների հետ միասին աշխատելը, իսկ Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնը նշանակովի է: «Իլհամ Ալիևի կողմից Մեհրիբան Ալիևային այդ պաշտոնում նշանակելը հանդիսանում է հովանավորչության կոպիտ դրսևորում, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և խախտում Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում այս նշանակումը և ապագայում Ադրբեջանի նախագահի կողմից հարազատների մյուս նշանակումները ուղղված են լինելու Ադրբեջանում բռնատիրական ռեժիմի ամրապնդմանը:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի կազմակերպությունը ափսոսանք է հայտնում, որ երկրի ներկայիս իշխանությունները շարունակում են իշխող վարչակարգի հետ չհամաձայնող քաղաքացիների և լրագրողների, բլոգերների հետապնդումները, ճնշումներն ու ձերբակալությունները: Այս բոլոր քայլերը Ադրբեջանում կոպտորեն խախտում են մարդու իրավունքները»,- ասվում է կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը, դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին, կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպության հիմնադիրները կազմակերպել են «Ադրբեջանը 2017-2027 թթ. մեր տեսլականն ու առաքելությունը» խորագրով համաժողով, որը տեղի կունենա Պրահայում 2017-ի մարտի 3-4-ը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջը` Մեհրիբան Ալիևային, փետրվարի 21-ին նշանակել է առաջին փոխնախագահի պաշտոնում, ինչը մեծ իրարանցում է առաջացնել Ադրբեջանի ժողովրդավարական շրջանակներում:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55