Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաց նամակ է գրել մի շարք պետությունների առաջնորդներին, որում հայտնել է Մայդանի դեմ հանցագործությունների հետաքննման և Դոնբասի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նամակը հասցեագրված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահներին, Գերմանիայի կանցլերին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին։
Իր ուղերձում Յանուկովիչը հայտնում է Ուկրաինայում իրադարձություններին օբյեկտիվ իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին, մասնավորապես կոչ է անում ստեղծել Եվրոպայի խորհրդի հատուկ հանձնաժողով՝ 2014-ին Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննման մոնիտորինգի համար։ Նա խոստանում է օգնություն ցուցաբերել հետաքննությանը՝ ներկայացնելով հավելյալ ապացույցներ, որոնք թույլ կտան պատժել Մայդանի զանգվածային սպանությունների իրական կազմակերպիչներին։ Նա նաև կարծում է, որ համաշխարհային առաջնորդները պետք է ստիպեն Ուկրաինային պահպանել Դոնբասի հարցով Մինսկի պայմանավորվածությունները։
Նա ներկա փուլում գլխավոր նպատակ է համարում խաղաղության ու անվտանգության վերադարձն Ուկրաինա՝ Մինսկի համաձայնագրերի պայմանների կատարման ուղով, ինչը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում Ուկրաինայի արևելքում, լայն ինքնավարության ստեղծում Դոնաբասում՝ Ուկրաինայի կազմում, ավերված տարածքների վերականգնում, օգնություն փախստականներին և տեղահանվածներին։
Յանուկովիչի կարծիքով՝ եթե Ուկրաինան չկատարի պայմանավորվածությունները, Դոնբասում պետք է անցկացնել տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվե։
Յանուկովիչը նամակում առաջարկել է համաշխարհային առաջնորդներին ընդլայնել նորմանդական ձևաչափի բանակցությունների մասնակիցների շրջանակը՝ ներառելով այնտեղ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչներին, որոնց նա անվանւմ է «Դոնբասի ժողովրդին ներկայացնող ապստամբ կողմ»։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55