Կառավարության հերթական նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 23-ին ներկայացրել է ոլորտին վերաբերող հարցերը: Գործադիրը հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության նախորդ կառավարման պլանն ընդգրկում էր 2007-2011 թվականները: ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ մշակվեց սույն կառավարման պլանը, որն ընդգրկում է 2017-2026 թվականները: 2021 թվականին կիրականացվի միջանկյալ գնահատում: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումն առավելագունը համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին, այն է` ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:
Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: Կառավարման պլանի նախագիծը և առաջնահերթ գործողությունները քննարկվել են տեղի համայնքների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարևոր դեր է խաղալու այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: «Դիլիջան» ազգային պարկը միջազգային դոնորների կողմից մեծ հետաքրքրություն կներկայացնի` աջակցելու էկո-զարգացմանը և բնության պահպանմանը:
Էկոզբոսաշրջության կայուն զարգացումը նպաստելու է գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, ոլորտը կբարգավաճի՝ կենտրոնանալով տարածաշրջանի բնության և մշակութային, պատմական տեսարժան վայրերի վրա, և բնության վրա հիմնված զբոսաշրջությունը, ոլորտում նոր աշխատատեղերի հնարավորությունների միջոցով, կնպաստի կենսամակարդակի աճին:
Գործադիրը նաև հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է վեց` վարչական, պահպանության, մոնիթորինգի և գիտական աշխատանքների, ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման, այցելուների, կրթության և հանրային իրազեկման ծրագրեր:
Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև «Գետի ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդիկան» որոշման նախագիծը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55