Արցախում փետրվարի 20-ին սահմանադրական հանրաքվեն անցկացվեց բարձր մակարդակով: Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախ ժամանած ռուսական դիտորդական պատվիրակության անդամ Դենիս Դվորնիկովը:
«Հանրաքվեն անցկացվեց միջազգային ստանդարտներին և օրենքներին համապատասխան, դիտորդական առաքելության համար աշխատանքի թափանցիկ պայմաններ էին ստեղծված, ընտրական գործընթացն արդար էր, իսկ արդյունքը ինքնին խոսուն է: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն աջակցեց սահմանադրական փոփոխություններին, չնայած շուրջ 7000 քաղաքացի դեմ արտահայտվեց»,- ասաց Դենիս Դվորնիկովը։
Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով սահմանադրական հանրաքվեին 76,5 տոկոս մասնակցություն է գրանցվել, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 69 540 քաղաքացի «կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 87,6 տոկոսը: 7 686 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 9,7 տոկոսը քվեարկել է «դեմ»:
Ռուսաստանցի դիտորդի և քաղաքագետի խոսքով՝ Արցախի բնակչության համար տեղի ունեցածը ոչ սովորական ընտրություններն էին. տեղի ունեցածը, ըստ Դենիս Դվորնիկովի` մանիֆեստ էր։
«Արցախցիներն ուզում էին հայտարարել իրենց մասին ևս մեկ անգամ՝ ասելով, որ իրենք լիարժեք պետության քաղաքացիներ են, և որ Արցախը կայացած պետություն է»,-ասաց Դենիս Դվորնիկովը:
Նա նաև նկատեց, որ շատ կարևոր էր ու դրական այն, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իր կարծիքը կարողացավ արտահայտել սահմանադրական փոփոխություններին դեմ զանգվածը։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58