Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է տեղեկատվությունը, որ իր կինը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգել է իր ենթակայության տակ աշխատող մարդկանց՝ մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում:
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Անիմաստ, ստահոդ լուրեր են, և բացարձակապես պրովոկացիոն,-ասել է Արման Սահակյանը՝ ամփոփելով,-նման երևույթներ չեն եղել և չեն էլ կարող լինել»:
Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրել էր տեղեկություն, ըստ որի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը` Երևանի մանկապարտեզներից մեկի՝ թիվ 38-ի տնօրեն Սեդա Հակոբյանը ընտրողների հավաքագրմամբ է զբաղված:
Արման Սահակյանը, ի պատասխան հարցի, թե վստա՞հ է, որ իր կինը նման բաներով չի զբաղվել, ասել է. «Բոլորս գիտենք, թե «Հայկական ժամանակ» օրաթերթն ում սեփականությունն է: Եվ ես ուղիղ հարց եմ հղում՝ եթե իմ կինը իմ ընտրություններով պիտի չզբաղվի, էդ սեփականատիրոջ կի՞նը պետք է իմ ընտրություններով զբաղվի»։
Այսինքն՝ ըստ Արման Սահակյանի՝ իր քարոզարշավին պետք է ներգրավված լինեն, ինչպես և նա ասաց, իր բոլոր հարազատները:
Հարցին էլ, թե ինչո՞ւ էին թիրախավորել իրեն, եթե կային այլ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներ, Արման Սահակյանը պատասխանել է, որ մտածում է, որ պատճառն այն է, որ մեծ հեղինակություն ունի նշված ընտրատարածքում. «Դրա համար էլ մարդիկ մտածում են, որ ես համարվում եմ ամենառեյտինգային թեկնածուներից մեկը»:
Նշենք, որ այս ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներից են նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը և այլք:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58