ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Այն ներառում է ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը: Հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում համեմատական վերլուծություն է կատարվել 2015 և 2016 թթ. համաթվերի միջև: Իրավապահ մարմինների կամայականության համաթիվն արտացոլում է ոստիկանության, դատախազության և դատական մարմինների կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից, հասարակության անպաշտպանվածության զգացումները: Այն ներառում է «Քաղաքացիների մտահոգվածության համաթիվը», «Անձնական մտահոգվածության համաթիվը» և «Անձնական պաշպանվածության համաթիվը»: Ոստիկանության վստահության համաթիվն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, գործունեությունից գոհունակության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները: Համաթիվը կառուցված է երեք բաղադրիչների վրա՝ «Ոստիկանության գործունեության գնահատում», «Ոստիկանության հանդեպ վերաբերմունք» և «Ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամություն»: Համաթվերը ներկայացված են -100-ից 100 միջակայքում: Հարցված քաղաքացիների ընկալմամբ իրավապահ մարմինների կամայականության համաթիվը 2015-ի համեմատությամբ 2016-ին նվազել է 7 նիշով: Ըստ մարզերի՝ առավել մեծ չափով իրավական կամայականության համաթիվը նվազել է (այսինքն՝ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կամայականություններն աճել են) Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերում, և աճել է (ոստիկանական կամայականությունները նվազել են) Սյունիքի և Տավուշի մարզերում: Համաձայն 2016թ. իրականացված հետազոտության արդյունքների՝ իրավապահ մարմինների կամայականություններից առավել խոցելի են քաղաքային համայնքներում բնակվող, արական սեռի, 36-60 տարեկան տարիքային խմբի, ետբուհական կրթություն ունեցող, իրենց սոցիալապես անապահով ընկալող խմբի ներկայացուցիչները: 2015թ. արդյունքների համեմատ պատկերը տարբերվում է միայն տարիքային (55 տարեկանից բարձր) և կրթական (թերի բարձրագույն, բարձրագույն և ետբուհական (գիտական աստիճան) բնութագրերով: 2016-ին ավելացել է իշխանության կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանությունը որպես միջոց կիրառելու վերաբերյալ քաղաքացիների ընկալման մակարդակը: Համաձայն հարցվածների՝ իրավապահներն իրենց պարտավորություններն առավել պարտաճանաչ են կատարում հասարակության տնտեսապես ապահով հատվածի ներկայացուցիչների նկատմամբ: Ինչ վերաբերում է ոստիկանության հանդեպ վստահության համաթվին, ապա այն, չնայած նրան, որ գտնվում է դրական տիրույթում, այնուամենայնիվ 2015-ի համեմատությամբ կրկին նվազել է: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/publications/23-02-2017-04/
© 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03