ԵՄ ֆինանսական աջակցությանն են արժանացել երեք նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տարբեր համայնքներում աղբահանության և սանմաքրման ծառայությունների բարելավմանը։
Առաջին ծրագիրը վերաբերում է Գորիս և Գորայք համայնքների աղբահանության ծառայության բարելավման: Համայնքներին տրամադրվելու են տեխնիկական միջոցներ և հարյուրավոր աղբարկղեր՝ նաև պլաստիկ թափոնների տարանջատման համար: Այս երկու համայնքներում ներդրվելու է աղբի տեսակավորման մշակույթը: Հաջորդը «Պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագիրն է, որը նպատակ ունի նպաստելու Սյունիք և Վայոց Ձոր մարզերի 9 համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության 25 տոկոս համաֆինանսավորմամբ: Երրորդը՝ Հայաստանի Իջևան և Վրաստանի Բոլոնիսի քաղաքների աղբահանության ծառայության բարելավման ծրագիրն է: Այն նախատեսում է բնակչությանը մատուցվող աղբահանության ծառայությունը՝ ոլորտի քաղաքականության համատեղ մշակման և միատեսակ կիրառման միջոցով:
«Աջակցելու ենք Հայաստանի համայնքներին՝ կենցաղային թափոնների արդյունավետ ու կայուն կառավարման համար անհրաժեշտ կարողություններ ձևավորելու, աղբահանության ծառայությունը համայնքների բնակավայրերին հասանելի դարձնելու համար: Սրանք համատեղ ջանքեր են Եվրամիության, կառավարության և այլ շահառուների կողմից: Որպես ԵՄ ներկայացուցիչ հայտարարում եմ, որ մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունն այս ոլորտում. «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով կոնֆերանսին այս մասին հայտնեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կոնֆերանսին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով նշեց, որ այս ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերի համաչափ զարգացմանը. «Ես մեծ ակնկալիք ունեմ այս ծրագրերից, քանի որ առաջինն են մեր ընդհանուր, խոշորածավալ աշխատանքի մեջ և սրանք պետք է օրինակ դառնան էլ ավելի խթանելու մեր համայնքները»,- նշեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ նույնանման գործընթաց է սկսվել նաև կառավարությունում. «Համաչափ զարգացումն ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար մենք մարզային այցելությունների ժամանակ ներկայացնում ենք, պահանջում ենք, որպեսզի մեր գործարարները, համայնքները ներկայացնեն ծրագրեր: Դրանք ընդունվում են ՏԿԶ նախարարությունում և եզրակացությունից հետո համապատասխան որոշման են արժանանում: Կարող եմ ասել, որ բացի Եվրամիության աջակցությամբ սկսած մեր 13 ծրագրերից մենք ևս 10 ծրագրերի ֆինանսավորման որոշումներ ենք կայացրել»,- ասաց Լոքյանը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03