Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 16.00-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարինե Խ.-ն և հանձնել ինքնաշեն ատրճանակ, նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 287 փամփուշտ ու հայտարարել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն: *** Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն և հանձնել նռնակ՝ պայթուցիչով, արկի դետոնատոր, նռնականետի արկ, ինքնաձիգի փամփուշտների համար նախատեսված ժապավեն և տարբեր մմ տրամաչափի 285 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է իրենց տնակի բակում գտնվող հին իրերը վերադասավորելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: *** Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գրիշա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-25» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն հայտնաբերել է իրենց տան ձեղնահարկի մաքրման ժամանակ, հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 16.45-ին, 1968 թ. ծնված Անուշ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 146 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է իրենց հացատանը մաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարելիս: Զինամթերքը պատկանել է 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ամուսնուն: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 14.10-ին, 1975 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի, ձեռքի բեկորային 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 22 և ձեռքի գնդացրի 14.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47